Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Դու ինքնակամ գնացողը չես, որովհետև Հայաստանի դեմ կռիվը չես ավարտել

Դու ինքնակամ գնացողը չես, որովհետև Հայաստանի դեմ կռիվը չես ավարտել
15.01.2024 | 10:21

Տարրական քաղաքական պատասխանատվության հարց է:

Երբ վարկանիշդ պիկի վրա է ու դու պատմության մեջ Տիգրան Մեծից բացի այլ կերպարի հետ համեմատությունդ նվաստացուցիչ ես համարում, դառնում ես պատերազմի հրձիգ (առնվազն դրան նպաստող) և, որպես կանոն, էդ պատերազմում ջախջախիչ պարտություն ես կրում:

Դրանից հետո պարտավոր էիր հեռանալ՝ արտահերթ ընտրություններ բեմականացնելու փոխարեն:

Բայց դու կոմֆորտից հրաժարվող տեսակ չես ու «Տիգրան Մեծից» շատ արագ տրանսֆորմացվեցիր «Խաղաղության դարաշրջանի» մունետիկի, իրականում դարձար մի պրովինցիալ հակառուս, որը վերջում «ինքնիշխանականության» մնացորդները հենց Մոսկվայի երախն էլ շպրտելու է՝ անձնական անվտանգության երաշխիքների դիմաց:

... Երեկ խոստովանեցիր, որ «Խաղաղության դարաշրջանի» օրակարգդ ավելի «շռնդալից» ես ձախողել, քան նույնիսկ «Տիգրան Մեծի» կերպարը:

Բայց դու ինքնակամ գնացողը չես, որովհետև Հայաստանի դեմ կռիվը չես ավարտել:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2445

Մեկնաբանություններ